Սաբալանի գավաթ-2017. Հայ շախմատիստների վերջնական տեղերը

Իրանում ավարտվել է «Սաբալանի գավաթ 2017» շախմատային միջազգային մրցաշարը։

Վերջին՝ 11-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ տոնեց, Հրայր Սիմոնյանը պարտվեց, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը խաղացին ոչ-ոքի։

Արդյունքում, Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով կիսեց 2-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավորով դարձավ 12-րդը, Հրայր Սիմոնյանը 6 միավորով՝ 19-րդը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 5,5-ով՝ 29-րդը։

«Սաբալանի գավաթ» մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Իրանի ներկայացուցիչը, ով վաստակել է 8,5 միավոր։ Ավելի վաղ Հովհաննես Գաբուզյանը դարձել էր «Սաբալանի գավաթ» կայծակնային մրցաշարի հաղթող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում