Պրիմերայում 4 500 գոլի սահմանը հաղթահարած չորրորդ ակումբը

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հավով հաղթել է «Լեգանեսին»:

Այդ գոլերի շնորհիվ մադրիդցիները Պրիմերայում հաղթահարեցին 4 500 գոլի սահմանը,- հայտնում է «Gracenote Live» թվիթերյան վիճակագրական էջը:

«Ատլետիկոն» դարձավ Լա լիգայի պատմության չորրորդ ակումբը, որը հասել է նման ցուցանիշի: Նախկինում դա հաջողվել էր «Ռեալին», «Բարսելոնային» ու Բիլբաոյի «Ատլետիկին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում