Լեբրոն Ջեյմսը՝ 28 000 միավոր վաստակած պատմության ամենաերիտասարդ բասկետբոլիստ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության շրջանակում այսօր «Կլիվլենդը» 111:104 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Նյու Յորք Նիքսի» նկատմամբ:

Այդ խաղում «Կավալերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է NBA-ում իր 28 000-րդ միավորը,- հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ամերիկացին դարձել է այդ ցուցանիշին հասած NBA-ի պատմության ամենաերիտասարդ բասկետբոլիստը: 

«Նիքսի» դեմ մրցավեճում Լեբրոնը վաստակել է 28 միավոր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում