Դուգլաս Կոստա. Մյունխենում երջանիկ չեմ

«Բավարիայի» եզրային հարձակվող Դուգլաս Կոստան հաստատել է, որ այլ ակումբներից առաջարկներ է ստացել:

«Այո, լուրջ առաջարկներ եմ ստացել Չինաստանից ու եվրոպական ակումբներից: Երբ մրցաշրջանն ավարտվի, ամեն ինչ կվերլուծենք: Անգլիա՞, թե՞ Իսպանիա: ԱՊԼ-ն աշխարհի խոշորագույն լիգաներից մեկն է: Պրիմերայում նույնպես մեծագույն ակումբներ են ու մեծագույն ֆուտբոլիստներ: Մունխենում մինչ օրս ինձ ամբողջովին երջանիկ չեմ զգում»,- «Bild»-ին տված հարցազրույցում ասել է 26-ամյա բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում