«Միլանը» պարտվեց «Սան Սիրոյում» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Սամպդորիային» և 0:1 հաշվով պարտություն կրել:

«Ռոսոներին» ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն են ունեցել, սակայն չեն կարողացել գրավել Էմիլիանո Վիբիանոյի դարպասը: Միակ գնդակն արձանագրվել է 70-րդ րոպեին, երբ ճենովացիների հարձակվող Լուիս Մուրիելը հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարցածը:

Վինչենցո Մոնտելայի թիմը խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստներով: Կիսապաշտպան Սոսան երկու դեղին քարտերի պատճառով հեռացվել է խաղադաշտից:

Այսպիսով, «Միլանը» 37 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում, իսկ «Սամպան» 30 միավորով 10-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում