Գաբրիել Ժեզուշի դուբլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով առավելության հասավ «Սուոնսիի» նկատմամբ։

«Էտիհադում» կայացած հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեզուշը։ 81-րդ րոպեին Գիլֆի Սիգուրդսոնը վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան եզրափակիչ սուլիչը՝ 92-րդ րոպեին, Ժեզուշը դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս հանդիպումից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 49 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական, իսկ «Սուոնսին» մնաց 21 միավորով՝ 17-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում