Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 5-ին ավարտվեց տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումային վերջին օրերին հարթակ դուրս եկան 85 կգ, 94 կգ, 105 կգ և 105+ կգ քաշային կարգերի ծանրորդները։ Լավագույն արդյունքները ներկայացված են ստորև․

85 կգ քաշային կարգ

1․ Դավիթ Հովհաննսիյան, 325 կգ (145+180)
2. Վահան Միքայելյան, 312 կգ (140+172)
3. Հակոբ Մկրտչյան․ 303 կգ (130+173)

94 կգ քաշային կարգ

1․ Կարուշ Ղուկասյան, 350 կգ (160+190)
2․ Աղասի Աղասյան, 344 կգ (154+190)
3․ Արսեն Մարտիրոսյան, 335 կգ (152+183)

105 կգ քաշային կարգ

1. Սամվել Գասպարյան, 365 կգ (160+205)
2․ Հակոբ Հարությունյան, 310 կգ (140+170)
3․ Դավիթ Յայլյան, 270 կգ (120+150)

105+ կգ քաշային կարգ

1․ Հայկ Հակոբյան, 340 կգ (160+180)
2․ Հովհաննես Ավդալյան, 321կգ (146+175)
3․ Արմեն Խուդավերդյան, 320 կգ (140+180)

Ամփոփելով առաջնությունը տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ հատկապես գոհ է Սամվել Գասպարյանի ցույց տված արդյունքից․

«Սամվել Գասպարյանը կարող է մեկ քաշ ներքև՝ 94 կգ-ում հանդես գալ Եվրոպայի առաջնություն ժամանակ։ Գոհ եմ նաև Կարուշ Ղուկասյանի, իսկ երիտասարդներից Արսեն Մարտիրոսյանի արդյունքներից»,- ասաց հավաքականի մարզիչը

Հետևեք մեզ նաև Telegram-ում