Արթուր Պետրոսյանը ներկա կլինի «Ալաշկերտի» ստուգողական խաղերին

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» փետրվարի 6-ին ստուգողական հանդիպում կանցկացնի սերբական «Նապրոդակ» թիմի հետ:

Հայաստանի չեմպիոնի ստուգողական խաղերի ցանկում ակումբային մրցակիցներից բացի նախատեսված է նաև Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ միջազգային հանդիպում: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այդ խաղը տեղի կունենա փետրվարի 11-ին, և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի հանդիպմանը:

Արթուր Պետրոսյանը կդիտի նաև «Ալաշկերտի» մյուս երկու խաղերը, որոնք տեղի կունենան ղազախական թիմերի հետ. փետրվարի 9-ին՝ «Իրտիշի», փետրվարի 12-ին՝ «Ակժայիկի»: Բոլոր խաղերի սկիզբը՝ ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով):

«Ալաշկերտի» ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում այս երեք խաղերի ինտերնետային հեռարձակումները կազմակերպելու համար: Հարցի դրական լուծման դեպքում կհաղորդենք անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում