«Նյու Իգնլենդը»՝ NFL-ի չեմպիոն (տեսանյութ)

Հյուսթոնում տեղի է ունեցել ամերիկյան ֆուտբոլի լիգայի (NFL) եզրափակիչը՝ Սուպերբոուլը: Որոշիչ խաղում հանդիպել են «Նյու Ինգլենդը» և «Ատլանտան»:

«Ատլանտան» սկզբում հաշվի մեջ առաջ է եղել, սակայն հետո ֆավորիտ համարվող «Պատրիոտսը» կարողացել է հաղթանակ կորզել․ գրանցվել է 34:287 հաշիվը:

Նյու Ինգլենդը 5-րդ անգամ դարձավ NFL-ի չեմպիոն: Նախկինում դա նրանց հաջողվել էր 2001, 2003, 2004, և 2014 թվականներին: «Ֆալկոնսը» երբեք չեմպիոն չի դարձել և ընդամենը երկրորդ անգամ էր դուրս եկել եզրափակիչ:

Սուպերբոուլի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել «Նյու Ինգլենդի» հռչակավոր քվոտերբեք (խաղարկող) Թոմ Բրեյդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում