Հայաստանի հավաքականների խաղացողների վերջին ելույթները

Բասկետբոլի Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականի խաղացողները հանգստյան օրերին մանսակցել են իրենց ակումբներին հանդիպումներին: 

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 21-րդ տուրի շրջանակներում 86:72 հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդա» ակումբի նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 26 րոպե, վաստակեց 16 միավոր: 21-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» փլեյ-օֆֆի ուղեգիր տվող 8-րդ հորիզոնականում է:

Բասկետբոլի ամերիկյան ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Իդահո Վենդելսը» հաղթեց «Սակրամենտո Սթեյթին»՝ 81:67: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրեց 27 րոպե,  վաստակեց 15 միավոր: «Իդահո Վենդելսը» 22 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

«Սուֆֆոլկը» 86:62 հաշվով առավելության հասավ «Էմանուել» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը («Սուֆֆոլկ») խաղադաշտում անցկացրեց 32 րոպե և վաստակեց 10 միավոր:

«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 70:64 հաշվով առավելության հասավ «Վեստերն Նյու Ինգլանդ» ակումբի նկատմամբ: Վարդանյանը խաղադաշտում անցկացրեց 21 րոպե, հավաքեց 4 միավոր:

«Ջոնսոն Ուելսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 82:52 հաշվով առավելության հասավ «Սենթ Ջոզեֆ» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 23 րոպե և վաստակեց 7 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 75:73 հաշվով առավելության հասավ «Ռիփոն» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրեց 16 րոպե և վաստակեց 3 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 88:82 հաշվով առավելության հասավ «Բեթյուն Կուկմեն» ակումբի նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 13 րոպե և վաստակեց 3 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում