«Յուվենտուսի» ֆուտբոլիստը մոտ է Չինաստան տեղափոխվելուն

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Էրնանեսը մոտ է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» տեղափոխվելուն:

«Առաջիկա ժամանակահատվածում հանդիպելու ենք չինական ակումբի ներկայացուցիչների հետ և կփորձենք ձևակերպել գործարքը»,- «Mediaset Premium»-ի հետ զրույցում ասել է Մարոտան:

Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 9 միլիոն եվրո, որին կարող է գումարվել ևս 2 միլիոն: 31-ամյա բրազիլացին 2 տարվա պայմանագիր է կնքելու, տարեկան ստանալու է 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Էրնանեսը խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ և դարձել է 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում