Կրիշիտոն գոլ է խփել սեփական կիսադաշտից իրացրած տուգանային հարվածով (տեսանյութ)

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Զենիթն» ընկերական հանդիպում է անցկացրել դանիական «Օդենսեի» հետ:

Այդ խաղի սկզբնամասում ռուսական թիմի պաշտպան Դոմինիկո Կրիշիտոն դարձել է արտակարգ գոլի հեղինակ: Իտալացին սեփական կիսադաշտից իրացրած տուգանային ուղիղ հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:

Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում