Ագուերո. Պահեստայինների նստարանից պետք է սպասեմ իմ հնարավորությանը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ով վերջին երկու խաղերում կորցրել է մեկնարկային կազմում տեղը, պատրաստակամություն է հայտնել թիմին օգնել փոխարինման դուրս գալիս:

«Ամենևին չեմ մտածում «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին: Առաջիկա երեք ամիսներին ամեն կերպ պետք է օգնեմ թիմին: Դրանից հետո կտեսնենք, թե ակումբի ղեկավարությունն ինչպես կորոշի վարվել ինձ հետ:

Երբեմն այդպես պատահում է: Երբ հայտնվում ես պահեստայինների թվում, պետք է սպասես քեզ դրսևորելու հնարավորությանը»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

«Քաղաքայինների» վերջին հանդիպումներում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կենտրոնական հարձակվողի դիրքում նախապատվությունը տալիս է թիմի նորեկ Գաբրիել Ժեզուշին, ով արդեն 3 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում