Մեկնարկել է «Պորտուգալիա օփեն» միջազգային մրցաշարը

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկեց «Պորտուգալիա օփեն» խոշոր միջազգային մրցաշարը:

Ստուգատեսին մասնակցում է 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: Հանգստյան օրերին կայացան մրցաշարի 1-4-րդ տուրերի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներ՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր, իսկ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների թվում:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում