«Բանանցի» ու «Ալաշկերտի» երկրորդ թիմերի միջև խաղում խոշոր հաշիվ է գրանցվել

2016-17թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող «Բանանց-2»-ը անցկացրել է այս տարվա իր առաջին ստուգողական հանդիպումը,- հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Վահե Գևորգյանի սաները 4:1 հաշվով պարտության են մատնել «Ալաշկերտ-2»-ին: «Բանանց-2»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Արման Խաչատրյանը, Մարտին Գրիգորյանն ու Էդուարդ Ավագյանը, մեկ անգամ էլ գնդակն «Ալաշկերտ-2»-ի դարպասում է հայտնվել ինքնագոլի արդյունքում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում