Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթահարեց Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի արգելքը։ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 2։1 հաշվով, «Կամպ Նոուում» կայացած պատասխան հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

43-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Լուիս Սուարեսը, իսկ 83-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կևին Գամեյրոն, ով գոլից 3 րոպե առաջ չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։

«Բարսելոնան» խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով, «Ատլետիկոն»՝ 10․ երկրորդ կեսում նախ խաղադաշտից հեռացվեց Սերխի Ռոբերտոն, ապա Յաննիկ Ֆերերյա-Կարասկոն, իսկ վերջին րոպեին դաշտի տերերին 9 հոգով թողեց Լուիս Սուարեսը։

Նշենք նաև, որ 0:1 հաշվի ժամանակ մադրիդցիների հարձակվող Անտուան Գրիզմանը դարձավ «մաքուր» գոլի հեղինակ, սակայն մրցավարը դարպասի գրավումը չարձանագրեց:

Գավաթի համար որոշիչ խաղում «Բարսելոնան» մրցելու է «Սելտա»-«Ալավես» զույգի հաղթողի հետ, այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» – «Ատլետիկո»՝ 1։1
Գոլերը՝ Սուարես 43՛ – Գամեյրո 83՛
Հեռացումներ՝ Ռոբերտո 57՛, Սուարես 90՛ – Ֆերեյրա-Կարասկո 69՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Գամեյրո 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում