Գերմանիայի գավաթ․ Կոստայի գոլի շնորհիվ «Բավարիան» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի է ունեցել 4 հանդիպում:

«Բավարիան» սեփական հարկի տակ մրցել է «Վոլֆսբուրգի» հետ և 1:0 հաշվով հաղթանակ տոնել: Միակ գոլը խփել է Դուգլաս Կոստան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձել է «գայլերի» պաշտպանից և հայտնվել Կեն Կաստելեսի դարպասում:

Հանդիպման ընթացքում մյունխենցիներն առավելություն են ունեցել: Կարլո Անչելոտիի թիմի ստեղծած վտանգավոր պահերը հիմնականում ստանդարտ իրավիճակների խաղարկման կամ եզրից բարձր փոխանցումների ժամանակ են առաջացել: Մի քանի անգամ աչքի ընկնելուն մոտ է եղել գրոհներին միացած Մաթս Հումելսը, սակայն նա նույնպես չի օգտվել հնարավորություններից:

Քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Համբուրգը», Մյունխենգլադբախի «Բորուսսիան» ու «Արմինիան»: Նրանց մասնակցությամբ հանդիպումներում հետևյալ արդյունքներն են գրանցվել.

«Գրոյթեր Ֆյուրտ» – «Բորուսսիա» Մ.՝ 0:2
Գոլերը՝ Վենդտ (12), Տ. Ազար (36, 11մ)

«Համբուրգ» – «Քյոլն»՝ 2:0
Գոլերը՝ Յունգ (5), Վուդ (75)

«Վալդորֆ» – «Արմինիա»՝ 1:1 (11մ՝ 4:5)
Գոլերը՝ Կարլ (78) – Շուտց (52)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում