Պորտուգալիա օփեն. 6-րդ տուրից հետո

«Պորտուգալիա օփեն» շախմատային մրցաշարում երեկ կայացան 6-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։ Կարեն Գրիգորյանն ու Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը պարտվեցին։

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Էդուարդո Բոնելլին, ով ոչ մի պարտություն և ոչ-ոքի չի ունեցել։ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 13-րդն է, Տիգրան Ղարամյանը նույնքան միավորով 8-րդն է, իսկ Կարեն Գրիգորյանը 4 միավորով՝ 25-րդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում