Հրաշք «Բոլոնյայում». «Միլանը» 9 ֆուտբոլիստներով հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված խաղում «Միլանը» հյուրընկալվել էր «Բոլոնյային»:

«Ռոսոներին» 59-րդ րոպեից խաղում էին 9 ֆուտբոլիստներով․ երկուական դեղին քարտերի պատճառով հեռացվել են Գաբրիել Պալետան ու Յուրայ Կուցկան:

Հեռացումներից հետո «Միլանն» ամբողջ կազմով «փակվել» էր սեփական կիսադաշտում և հազվադեպ հակագրոհների էր դիմում: Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին այդ գրոհներից մեկի ժամանակ Վինչենցո Մոնտելայի թիմի նորեկ Ժերար Դելաֆեուն անհատական փայլուն անցում ձեռնարկեց և դարպասապահի դիմաց դուրս բերեց Մարիո Պաշալիչին, ով մի քանի մետրից գրավեց դարպասը:

Մինչ այդ հերոսացել էր նաև իտալական գրանդի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ով Լադիսլավ Կրեյչիի հարվածից հետո փայլուն սեյվով փրկել էր իր թիմին:

Արդյունքում, «Միլանը» 1:0 հաշվով գերծանր հաղթանակ տարավ և հիմա 40 միավորով 7-րդ տեղում է:  «Բոլոնյան», որը մի քանի օր առաջ 1:7 հաշվով զիջել էր «Նապոլիին», հերթական պարտությունից հետո մնաց 27 միավորով և զբաղեցնում է 14-րդ տեղը:

Ա սերիա. 18-րդ տուրից հետաձգված խաղ
«Բոլոնյա» – «Միլան»` 0:1
Գոլը՝ Պաշալիչ (89)
Հեռացումներ՝ Պալետա (37), Կուցկա (59)

Հետևեք մեզ նաև Telegram-ում