Իսպանիայի Գավաթ. Հայտնի է եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկությունում տեղի է ունեցել «Ալավես» – «Սելտա» կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը: Առաջին մրցավեճում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Պատասխան խաղում բասկյան թիմը 1:0 հաշվով հաղթել է և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկել եզրափակիչ: Միակ գնդակը 82-րդ րոպեին խփել է Էդգար Մենդեսը, ով աչքի է ընկել Վիկտոր Կամարասայի հետ գեղեցիկ պատ խաղարկումից հետո: Հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել Պրիմերայի նորեկի դարպասապահ Դանի Պաչեկոն, ով վերջին 5 խաղերից 4-ում սեփական դարպասն անառիկ է պահել:

Եզրափակչում «Ալավեսը» մրցելու է «Բարսելոնայի» հետ: Հանդիպման անցկացման վայրը կորոշվի ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում