Գերմանիայի գավաթ․ «Բորուսսիան» հաղթել է 11-մետրանոցներով (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ մրցել է «Հերտայի» հետ:

Առաջին խաղակեսում հաշիվը բացել են բեռլինցիները: Նիկլաս Շտարկի փոխանցումից հետո Սալոմոն Կալուն բարդ հարվածով գրավել է դորտմունդցիների դարպասը: Երկրորդ կեսի սկզբում դորտմունդցիների վտանգավոր գրոհի ժամանակ գնդակը Ուսման Դեմբելեի հարվածից հետո դիպչել է դարպասաձողին, իսկ վայրկյաններ անց Կրիստիան Պուլիշիչի փոխանցումից հետո Մարկո Ռոյսը շանս չի թողել «Հերտայի» դարպասապահի համար:

Խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Սոկրատիս Պապաստատոպուլոսը երկու անգամ դեղին քարտի է արժանացել (երկրորդը մրցավարի հետ վիճելու համար) և հեռացվել է խաղադաշտից:

Դիմակայության հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ են գտնվել «Բորուսսիայի» ֆուտբոլիստները՝ 3:2:

1/8 եզրափակչում կայացել է ևս երեք հանդիպում.

«Զանդհաուզեն» – «Շալկե»՝ 1:4
Գոլերը՝ Վուտեն (64) – Շոպֆ (38), Կալիջուրի (43), Նալդո (45+1), Կոնոպլյանկա (71)

«Լոտտե» – «Մյունխեն 1860»՝ 2:0
Գոլերը՝ Լինդներ (28), Ֆրայբերգեր (58)

«Հանովեր» – «Այնտրախտ» Ֆ.՝ 1:2
Գոլերը՝ Հարնիկ (57) – Տավատա (62), Սեֆերովիչ (66)

Հետևեք մեզ նաև Telegram-ում