Տիգրան Բարսեղյանը՝ ընդդեմ «Անժիի» (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող մակեդոնական «Վարդարն» ընկերական խաղ էր անցկացրել «Անժիի» հետ և կամային հաղթանակ տարել (2:1):

Այդ մրցավեճում բավականին հաջող է հանդես եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձել է իր թիմի խփած գոլերից մեկի համահեղինակը: 

Տեսանյութում ներկայացված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմի դեմ խաղում Բարսեղյանի ուշագրավ գործողությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում