«Պորտուգալիա օփենի» արդյունքները նախավերջին տուրից առաջ

Երեկ Լիսաբոնում անցկացվող «Պորտուգալիա Օփենում» տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները, որոնք մեր պատվիրակներ Կարեն Գրիգորյանի և Տիգրան Հարությունյանի համար ունեցան հաղթական ավարտ։

Նախավերջին տուրից առաջ Հարությունյանը 5,5 միավորով կիսում է 4-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է, իսկ Գրիգորյանը 5 միավորով 14-րդ տեղում է։
Առաջատարը չի փոխվել․ Էդուարդո Բոնելլին 7 միավորով միանձնյա գլխավորում է «Պորտուգալիա օփենի» մրցաշարային աղյուսակը։

Մեր հայրենակից, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 7-րդ տուրում խաղաց ոչ ոքի և 5 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում