Մեկնարկել է պատանիների Երևանի առաջնությունը

Շենգավիթի մարզադպրոցում մեկնարկել է 2001-2002թթ. ծնված պատանիների և աղջիկների Երևանի առաջնությունը:

Փետրվարի 8-16-ը կմրցեն աղջիկների՝ 4, իսկ պատանիների՝ 8 ակումբ,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված ակումբներն իրավունք կստանան մասնակցելու ՀՀ առաջնությանը, որը տեղի կունենա փետրվար ամսվա վերջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում