Արմեն Մկրտչյան. Հայաստանի առաջնությունից հետո պարզ կլինի հավաքականի կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը օրերս է Բելգիայից վերադարձել Հայաստան և սկսել է աշխատանքը նոր պաշտոնում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ ուսումնասիրելու է առկա խնդիրներն ու կփորձի լրացնել բացթողումները.

«Առաջիկայում հետևելու եմ Հայաստանի առաջնությանը: Պետք է ծանոթանալ մարզիկների և մարզիչերի հետ, տեսնել՝ ինչ մարզավիճակում են, ինչ ներուժ ունեն: Առաջնությունից հետո կձևավորվի մարզչական շտաբը և հավաքականը: Մարզչական կազմով կորոշենք, թե որ ըմբիշները կհրավիրվեն հավաքական և կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Դեռևս հստակ անուններ չկան:

Առաջնությունից հետո կկազմենք նաև տարվա պլանը` հավաքներ, միջազգային մրցաշարեր: Ունեմ ծրագրեր, որոնք հերթով կիրականացնենք: Կուսումնասիրենք առկա խնդիրներն ու կփորձենք լրացնել բացթողումները: Ամեն ինչ պետք է վերանայել»,-ասել է Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում