«Միլանը»՝ վերջին 4 մրցաշրջաններում ամենաշատ կարմիր քարտ ստացող թիմ

Իտալիայի առաջնության 18-ր տուրից հետաձգված խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բոլոնյային», սակայն հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվել են Գաբրիել Պելետան ու Յուրայ Կուցկան:

«Opta»-ն տեղեկացնում է, որ վերջին 4 մրցաշրջաններում (սկսած 2013-2014-ից) «ռոսոներին» թոփ-5 առաջնություններում ամենաշատ կարմիր քարտ ստացած թիմն է: Այդ ժամանակահատվածում իտալական գրանդի ֆուտբոլիստները 31 անգամ հեռացվել են խաղադաշտից:

Նշվում է նաև, որ «Միլանի» պաշտպան Գաբրիել Պելետան ընթացիկ մրցաշրջանում երրորդ կարմիր քարտը ստացավ, ինչը ընթացիկ թոփ-5 առաջնությունների հակառեկորդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում