«Մանչեսթեր Սիթին» «Ինտերին» հայտնել է Ագուերոյի համար պահանջվող գումարը

«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով:

Ըստ բրիտանական «The Times»-ի տեղեկության՝ «քաղաքայինները» «ներաձուրիին» հայտնել են, որ 93 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ են վաճառել արգենտինացու տրանսֆերը: «Ինտերը» պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին դարձնել Իտալիայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ տարեկան վճարելով 9 միլիոն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ միլանցիները պատրաստ են ամռանը տրանսֆերների վրա ծախսել մինչև 400 միլիոն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում