Ռամոսը մարտահրավեր է նետել Լեբրոն Ջեյմսին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գեղեցիկ դանքով մարտահրավեր է նետել «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսին, ով մասնակցելու է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)` փետրվարի 20-ին կայանալիք Բոլոր աստղերի խաղին։

«Պատրաստվում եմ NBA-ի Բոլոր աստղերի խաղին։ Ջե՛յմս, կարո՞ղ կրկնել սա»,- «Twitter»-ի իր էջում գրել է իսպանացի պաշտպանն ու հրապարակել դանքի տեսանյութը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում