Մարեյն ու Ֆեդերերը ցուցադրական խաղի կմասնակցեն

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը «Twitter»-ի իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ Ռոջեր Ֆեդերերի հետ ցուցադրական հանդիպման մասնակցելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ 

Բրիտանացի և շվեյցարացի թենիսիստների՝ «Andy Murray Live» բարեգործական միջոցառման շրջանակում նախատեսված խաղը կկայանա նոյեմբերի 7-ին, Գլազգոյում։ Անհատական ելույթից հետո Էնդին եղբոր՝ Ջեյմի Մարեյի հետ կմրցի Թիմ Հենմենի և Մանսուր Բահրամի հետ։

Նախատեսված են նաև հանդիպումներ երեխաների հետ։ Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվում են Մարեյի մայրը՝ Ջուդին և Դևիսի գավաթում Մեծ Բրիտանիայի ավագ Լեոն Սմիթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում