Իբրահիմովիչ․ Համոզված եմ՝ գոնե մեկ տիտղոս կնվաճենք

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համոզված է, որ «կարմիր սատանաները» 2016-17թթ․ մրցաշրջանը ձեռնունայն չեն ավարտելու։

-Նման հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող ակումբում ճնշումն անխուսափելի է, սակայն մենք պետք է շարունակենք առաջ շարժվել ու պատմություն կերտել։ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա 24 ժամ շարունակ ճնշում են գործադրում։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է հաղթական ոգի, հաջողության հասնելու մեծ ցանկություն ու նպատակ ունենա։ Այստեղ յուրաքանչյուրը ցանկանում է հաջող հանդես գալ բոլոր մրցաշարերում։ Համոզված եմ՝ մենք գոնե մեկ տիտղոս կնվաճենք,- շվեդ ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «A Bola»-ից։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն դուրս է եկել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որում մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում խաղալու է «Բլեքբեռնի» հետ, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում՝ «Սենտ Էտյենի», իսկ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրից հետո զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում