«Ալաշկերտը» ստուգողական խաղում պարտվեց «Իրտիշին» (տեսագրություն)

«Ալաշկերտն» Անթալիայի ուսումնամարզական հավաքի շրջանակում երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց:

«Իրտիշի» հետ խաղի ելքը վճռեց 44-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ ղազախական թիմի պորտուգալացի լեգեոներ Կառլոս Ֆոնսեկան: 48-րդ րոպեից «Ալաշկերտը» խաղաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին:

Հաջորդ խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 11-ին: Մրցակիցն Ուզբեկստանի ազգային հավաքականն է: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում