Դավիդ դե Խեան «Ռեալո՞ւմ»․ Պերեսի և դե Խեայի մեկնաբանությունները

Իսպանական և բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը։ 

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի դարպասապահն այս առիթով իրենց մեկնաբանություններն են տվել։

«Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։ Հիմա երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիայում մարդիկ հաճույք են ստանում ֆուտբոլից։ «Ռեալի» մասին չեմ խոսի, պետք է կենտրոնանամ «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթների վրա»,- դե Խեայի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Ֆլորենտինո Պերեսը ևս ծավալուն մեկնաբանություն չի տվել․

«Ակումբում գոհ են Կեյլոր Նավասից։ Այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ Չեմ պատրաստվում մեկնաբանել կամ հերքել շշուկները։ Միայն կասեմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը մենք բանակցություններ չենք վարելու»,- ասել է մադրիդյան ակումբի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում