Մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը

Փետրվարի 11-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնութունը, որն անցկացվելու է նոկաուտ համակարգով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 64 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Այսօր տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, իսկ առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն փետրվարի 11-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:

Համաձայն վիճակահանության` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանը կխաղա Նի Շիցյունի հետ:

Նոկաուտ համակարգով անցկացվող առաջնության ցանցի տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում