Պրեմիեր լիգա․ Հայտնի են ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (լուսանկարներ, տեսանյութ)

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամսվա ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։ 24-րդ տուրից հետո Ալիի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Պոլ Կլեմենտը: 44-ամյա մասնագետը «Սուոնսին» գլխավորել է հունվարի 4-ին։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է 4 խաղից 3-ում և դուրս եկել հետնապահների շարքից։

«Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլի՝ «Քրիսթալ Փելասի» դարպասը խփած գոլը ճանաչվել է նախորդ ամսվա լավագույն գոլ։ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այս մրցանակին հավակնել է 8 ֆուտբոլիստ, սակայն նրանց անունները չեն նշվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում