Կոնտե․ Կարծում եմ՝ Կոստան կմնա «Չելսիում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս է հայտնել, որ հարձակվող Դիեգո Կոստան կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբում։ 

-Հանգի՞ստ ենք Կոստայի համար։ Այո։ Դիեգոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Իրավիճակը շատ պարզ է․ նա երջանիկ է թիմում և պայքարում է տիտղոսի համար։

Կոստան կմնա՞ «Չելսիում»։ Կարծում եմ՝ այո։ Ես ամեն օր տեսնում եմ նրա աշխատանքը, թիմի կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելը։ Նա սիրում է «Չելսին»,- Կոնտեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Կոստան Չինաստանից տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով առաջարկ է ստացել և ամռանը կարող է փոխել ակումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում