Մոուրինյու․ Կասկածներ չունեմ՝ Իբրահիմովիչը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի կասկածում, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկարաձգելու է ակումբի հետ պայմանագիրը։ Շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

-Ամենաչնչին կասկածն անգամ չունեմ, որ Զլատանը մնալու է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա այստեղ է եկել մի քանի մրցաշրջան անցկացնելու մտադրությամբ և հիմա հիանալի է հանդես գալիս։ Զլատանը հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանում մենք փորձելու ենք ավելի լավ հանդես գալ։

Իբրահիմովիչը շատ արագ հարմարվեց ակումբին և նոր միջավայրին։ Նրա ընտանիքը ևս խնդիրներ չունի։ Ես նրան թույլ եմ տվել մի քանի օրով մեկնել Շվեդիա, բայց նա գերադասեց չհեռանալ ակումբից։ Համոզված եմ՝ Զլատանը շարունակելու է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Mirror»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում