Բժիշկների խորհրդով Նադալը չի մասնակցի Ռոտերդամի մրցաշարին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը որոշել է չմասնակցել Ռոտերդամում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին, որը կայանալու է եկող շաբաթ։

Մրցաշարի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Նադալը մասնակցությունից հրաժարվել է բժիշկների խորհրդով․ Ավստրալիայի Բաց առաջնության ընթացքում թենիսիստը ծանրաբեռնված է աշխատել և այժմ կա վնասվածք ստանալու ռիսկ։

Ավելի վաղ Ռոտերդամի մրցաշարին մասնակցելուց հրաժարվել էին շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան և Կիպրոսի ներկայացուցիչ Մարկոս Բագդատիսը։ Նրանց փոխարեն հիմնական ցանցում հայտնվել են ֆրանսիացի Բենաու Պեռը և խորվաթ Բորնա Չորիչը, իսկ Նադալի փոխարեն խաղալու է գերմանացի Ֆլորիան Մայերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում