«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ռեփեր դառնալու համար ավարտել է կարիերան

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ռեփեր դառնալու համար ավարտել է կարիերան

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 29-ամյա հոլանդացին որոշել է ռեփեր դառնալ,- հայտնում է «Voetbal International»-ը:

Դրենտեն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդի», «Ռեալի», «էրկուլեսի», «Էվերթոնի», «Ալանիայի», «Ռեդինգի», «Շեֆիլդ Ուենսդեյի», թուրքական «Կայսերի Էրջիեյսփորի» և ԱՄԷ-ն ներկայացնող «Բանի Յասի» կազմում:

Հոլանդիայի հավաքականում կիսապաշտպանը մասնակցել է 1 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում