Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ

Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ

Փետրվարի 11-18-ը Էրզրումում կկայանա 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարում Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ, որոնք հանդես կգան երկու մարզաձևերում` դահուկավազք և լեռնադահուկային սպորտ: Միքայել Միքայելյանը և Գոհար Թադեւոսյանը կմրցեն դահուկավազքում, իսկ Հարություն Հարությունյանը` լեռնադահուկային սպորտում:

13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին կմասնակցի ավելի քան 800 մարզիկ, 40 երկրից: Մարզիկները հանդես կգան 9 մարզաձևում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում