Գևորգ Դավթյանը` ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ

Գևորգ Դավթյանը` ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին առաջարկել են ծանրամարտի պատանիների հավաքականի մարզչական կազմը ևս մեկ մասնագետով համալրել։

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ռոստոմյանին առաջարկվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գևորգ Դավթյանի թեկնածությունը: Հենց տեղում ստանալով ներկաների հավանությունը՝ Հրաչյա Ռոստոմյանը տվել է իր համաձայնությունը: Այսպիսով, Դավթյանը դարձավ պատանեկան հավաքականի մարզիչ:

Այդ տարիքային խմբի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Նրանք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելու լավ հնարավորություն ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում