Տիմոշչուկն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Տիմոշչուկն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոչուկն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին ուկրաինացին հայտարարել է «Ֆուտբոլ 1» հեռուստաալիքի եթերում:

Տիմոչուկն այն սակավաթիվ ֆուտբոլիստներից է, ով դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգա) ու Չեմպիոնների լիգայի հաղթող: 37-ամյա ֆուտբոլիստը հայտնի է Դոնեցկի «Շախտյորում», «Զենիթում» և «Բավարիայում» ունեցած ելույթներով: Նա նաև հանդես է եկել «Վոլնի» ու «Կայրաթի» կազմում:

Տիմոշչուկն իր կարիերայի ընթացքում 21 տիտղոս է նվաճել և 3 անգամ ճանաչվել է Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստ:

Կիսապաշտպանը տեղեկացրել է, որ մարզչական կարիերա սկսելու բազմաթիվ առաջարկներ է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում