«Վալենսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ)

«Վալենսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» հյուրընկալվել է «Բետիսին»: Խաղի ընթացքում գոլեր չեն գրանցվել, արձանագրվել է 0:0 հաշիվը:

Խաղի ամենավտանգավոր պահը ստեղծվել է մեկնարկում, երբ սևիլյացիների հարձակվող Ռուբեն Կաստրոյի հարվածից հետո հյուրերին փրկել է դարպասաձողը:

Այս հանդիպումից հետո «Վալենսիան», որ վերջին 3 հանդիպումներում հաղթանակ չի տոնել, 20 միավորով բարձրացել է 15-րդ հորիզոնական: «Բետիսը» 24 միավորով դեռևս 13-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում