Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ուոթֆորդին» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ուոթֆորդին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ։ 

«Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» տպավորեցին հարձակման գծի խաղով։ Հաշիվը բացվեց 32-րդ րոպեին․ Հենրիխ Մխիթարյանի, Խուան Մատայի, Անտոնի Մարսյալի և Զլատան Իբրահիմովիչի գեղեցիկ կոմբինացիան գոլով եզրափակեց իսպանացի կիսապաշտպանը։

Ժոզե Մոուրինյուի սաները գեղեցիկ խաղացին նաև երկրորդ գոլի ժամանակ․ 60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի և Անտոնի Մարսյալի կոմբինացիայից հետո վերջինս կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից, սակայն 89-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 48 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ուոթֆորդը» մնաց 30 միավորով՝ 12-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուոթֆորդ»՝ 2։0
Գոլերը՝ Մատա 32՛, Մարսյալ 60՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում