ԱՊԼ․ Սանչեսի դուբլը, «Սաութհեմփթոնի» ջախջախիչ հաղթանակը, «Վեսթ Հեմի» և «Վեսթ Բրոմվիչի» գոլառատ ոչ-ոքին (տեսանյութ)

ԱՊԼ․ Սանչեսի դուբլը, «Սաութհեմփթոնի» ջախջախիչ հաղթանակը, «Վեսթ Հեմի» և «Վեսթ Բրոմվիչի» գոլառատ ոչ-ոքին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղային առաջին օրվա շրջանակում ավարտվել են մի շարք հանդիպումներ։

«Արսենալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, ով առաջին գոլը խփեց ձեռքով, երկրորդը՝ 11-մետրանոց տուգանային հարվածից։

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմն ունի 50 միավոր և հավասարվել է երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Հալ Սիթին» մնաց 20 միավորով՝ 18-րդ տեղում։

«Սաութհեմփթոնն» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը․ դուբլ ձևակերպեց Մանոլո Գաբյադինին, մեկ գոլ խփեց Շեյն Լոնգը և ինքնագոլի հեղինակ դարձավ Ջեյոն Դենայերը։

Մյուս խաղերում՝ «Վեսթ Հեմն» ու «Վեսթ Բրոմվիչը» հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գնդակ, «Միդլսբրոն» և «Էվերթոնը» գոլեր չխփեցին, իսկ «Սթոք Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Արսենալ» – «Հալ Սիթի»՝ 2։0
Գոլերը՝ Սանչես 34՛, 90+3՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Սեմ Կլուկաս 90+1՛

«Սանդերլենդ» – «Սաութհեմփթոն»՝ 0։4
Գոլերը՝ Գաբյադինի 30՛, 45՛, Դենայեր 88՛/ինքնագոլ, Լոնգ 90+2՛

«Վեսթ Հեմ» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 2։2
Գոլերը՝ Ֆեգուլի 63՛, Լանսինի 86՛ – Շադլի 6՛, Մակաուլի 90+՛

«Միդլսբրո» – «Էվերթոն»՝ 0։0

«Սթոք Սիթի» – «Քրիսթալ Փելաս»՝ 1։0
Գոլը՝ Ալլեն 67՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում