Մոուրինյու․ Դավիդ դե Խեան իմ ֆուտբոլիստն է

Մոուրինյու․ Դավիդ դե Խեան իմ ֆուտբոլիստն է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր մեկնաբանությունն է տվել դարպասապահ Դավիդ դե Խեայի՝ «Ռեալ» տեղափոխվելու լուրերի վերաբերյալ։

-Չեմ ցանկանում տարբեր շշուկներ քննարկել։ Կարևոր փաստն այն է, որ Դավիդն իմ ֆուտբոլիստն է։ Ես գոհ եմ նրանից և գիտեմ, որ նա էլ ինձանից է գոհ։ Ահա այսքանը։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու նրա աջ ձեռք Խոսե Անխել Սանչեսը վաղուց իմ ընկերներն են։ Մենք մտերիմ ենք։ Այնպես որ՝ եթե մրցաշրջանի ավարտին նրանք ցանկանան ձեռք բերել մեր ֆուտբոլիստին, կամ մենք՝ նրանց, պարզապես իրար հետ կբանակցենք, ոչ թե թեման կտեղափոխվենք մամուլ,- Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում