Մանեի դուբլի շնորհիվ «Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Մանեի դուբլի շնորհիվ «Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդում»․ «Լիվերպուլը» հյուրընկալեց և 2։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

Յուրգեն Կլոպի սաները հիանալի խաղացին առաջին կեսում՝ պարբերաբար վտանգավոր պահեր ստեղծելով Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի մոտ։ Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ մերսիսայդցիները դաշտի կենտրոնում խլեցին գնդակը, և Վեյնալդումի հաշվենկատ փոխանցումից հետո աչքի ընկավ Սադիո Մանեն։ Ընդամենը երկու րոպե անց Մանեն կրկնապատկեց առավելությունը։

Երկրորդ կեսում «Տոտենհեմին» չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, և հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 49 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» մնաց 50 միավորով՝ երկրորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»՝ 2։0
Գոլերը՝ Մանե 16՛, 18՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում