«Պորտուգալիա օփեն»․ Տիգրան Հարությունյանը 7 կետով բարձրացրեց անհատական վարկանիշը

«Պորտուգալիա օփեն»․ Տիգրան Հարությունյանը 7 կետով բարձրացրեց անհատական վարկանիշը

Լիսաբոնում ավարտվեց «Պորտուգալիա օփեն» միջազգային մրցաշարը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Էդուարդո Իտուրիզագան, ով վաստակեց 8 միավոր։ Ալեքսանդր Ինջիչը 7.5 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը։ Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Հարությունյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում: Հարությունյանը նաև 7 կետով բարձրացրեց անհատական վարկանիշը:

Մրցաշարին մասնակցող Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանն ու Կարեն Գրիգորյանն վաստակեցին 6-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 17-րդ և 18-րդ հորիզոնականները: Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում