«Շիրակը» մրցել է ուզբեկական «Նեֆթչիի» հետ

«Շիրակը» մրցել է ուզբեկական «Նեֆթչիի» հետ

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շիրակն» առաջին ստուգողական խաղն է անցկացրել:

Գյումրեցիները մրցել են ուզբեկական «Նեֆթչիի» հետ և 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցել: Վարդան Բիչախչյանի թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Ռումյան Հովսեփյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատարի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինական «Ալեքսանդրիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում