Հայտնի է Ալեիշ Վիդալի վերականգնման ժամկետը

Հայտնի է Ալեիշ Վիդալի վերականգնման ժամկետը

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Ալավեսի» դեմ արտագնա խաղի (6:0) վերջում «Բարսելոնայի» պաշտպան Ալեիշ Վիդալը սրունքի կոտրվածք է ստացել:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը Վիտորիայի հիվանդանոցներից մեկում վիրահատության է ենթարկվել: Սպասվում է, որ իսպանացին բաց կթողնի մոտ 5 ամիս:

Պրիմերայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 6 խաղում Վիդալը հասցրել էր դառնալ 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում