«Բանանցի» մրցակիցը փոխվել է

«Բանանցի» մրցակիցը փոխվել է

Անթալիայում ընթացող «Բանանցի» ուսումնամարզական հավաքի ստուգողական հանդիպումների ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել:

Հավաքի վերջին օրը՝ փետրվարի 20-ին, «Բանանցը» իրաքյան «Նաֆթ» թիմի փոխարեն ուժերը կչափի Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ Տուլայի «Արսենալի» հետ,- տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր, որ «Բանանցը» փետրվարի 15-ին խաղալու է թուրքմենական «Ալտին Ասիրի» հետ, փետրվարի 16-ին` մոլդովական «Սֆինտուլ Գեորգեի», փետրվարի 19-ին՝ Յուրմալայի «Սպարտակի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում